Ավելի քան 20 տարի ”Մարգ Ֆարմացիա” ՍՊԸ-ն զբաղվում է բժշկական պարագաների , սարքավորումների և դեղերի ներկրմամբ ու վաճառքով։ Սկսած 1997 թ-ից մեր ընկերությունը առաջիններից մեկն է, որ սկսեց ներմուծել բժշկական ապրանքատեսակներ Հայաստանում։
Մեր ընկերությունը ներկրում է ապրանքատեսակներ աշխարհի 21 երկրներից, ավելի քան 80 մատակարար գործընկերներից՝ ապահովելով բուժհաստատություններին անհրաժեշտ պարագաներով և սարքավորումների գրեթե ամբողջ տեսականիով։
Մեր աշխատանքի սկզբունքն է՝ հաճախորդին ապահովել ամենաորակյալ ապրանքատեսակներով՝ հնարավորինս օպտիմալ գներով և միևնույն ժամանակ ապահովել մատակարարաման անընդհատությունն ու արագությունը։ Մատակարարում ենք Երևանի գրեթե բոլոր բուժհաստատություններին, ինչպես նաև Երևանից դուրս՝ Հայաստանի շրջաններին։ Նաև աշխատում ենք միջնորդ կազմակերպությունների հետ։
Ավելին, բժշկական սարքավորումների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկման համար ունենք պրոֆեսիոնալ ինժեներական թիմ, որը ապահովում է մեր մատակարարարած սարքավորումների անխափան աշխատանքը 24/7 ռեժիմով։