Վերակենդանացման բաժանմունքի համար գործածվող բժշկական փոխադրամիջոց ՝ Medin Elpis-ն ապահովում է հիվանդի անվտանգ փոխադրումը դեպի առողջապահության շատ ոլորտներ, լինի դա վերակենդանացման սենյակից դեպի հետվիրահատական վերականգնման կենտրոն, կամ նայած թե ինչ անհատական դեպքի համար է կանչը։ Բացառիկ ճկունության, հիվանդի արդյունավետ դիրքավորուման և բժիշկների աշխատանքային հարմարավետության շնորհիվ այս պատգարակը ժամանակակից հիվանդանոցների անփոխարինելի մի մասնիկն է։
Այն հեշտ է կառավարել, կանգնեցնել։ Պատգարակն համալրված է ուղղորդված փականային համակարգով, որպեսզի այն ուղիղ գնա և ավելի հեշտ լինի շրջել անկյունները և չորս անվային կենտրոնական արգելակը։
Պատգարակի գլխի և ոտքերի հատվածում կան բռնակներ հրման նպատակով ՝ բժշկական անձնակազմի հարմարավետության համար։
Ոտքի բարձր-ցածր և Trendelenburg/հակառակ գործառույթներով ոտնակները տեղադրված են պատգարակի բոլոր կողմերում ՝ հարմարավետության և արագ մուտքի համար։
Շարժական, 80 մմ հաստությամբ փափուկ ներքնակն ապահովում է հարմարավետ պայմաններ հիվանդի համար, իսկ անվտանգության ճաղաշարքն ապահովում է անվտանգություն `պաշտպանելով հիվանդին փոխադրամիջոցի ճաղաշարքից գլորվելուց կամ դուրս գալուց:
Կողային ճաղերի վրա կարելի տեղադրել հավելյալ պարագաներ։
Պատգարակի մահճակալը ռենտգեն-թափանցիկ է , և ունի ռենտգենի ժապավենների քարթրիջի մուտք ՝ գլխի և ոտքերի հատվածներում։
Հրատապ բժշկական նպատակներով գործածվող Medin Elpis-ը կարելի է պատվիրել երկու կառուցվածքով։
- Medin Elpis – երկու հատվածային վահանակներ ՝ թիկնակի կարգավորմամբ (կատալոգում պատվերի № 404.100)
- Medin Elpis 01 – չորս հատվածային վահանակներ ՝ ծնկի գոտու բարձրացմամբ (կատալոգում պատվերի № 404.200)
Առանձնահատկություններ ՝
- Պատգարակի հիմքը պատված է ամուր կոմպոզիտային պլաստիկ ծածկույթով
- Վահանակի շրջանակը և անվտանգության ճաղաշարքը պատրաստված են ածխածնային պողպատի փոշուց
- Պատգարակը համալրված է չորս պտտվող Ø 200 մմ անիվներից, որոնցից երկուսը արգելակներով են և ունեն ուղղորդված փական
- Կենտրոնական արգելակման ոտնակները կողք կողքի տեղադրված են չորս անիվների վրա
- Ռենտգենի ժապավենների քարթրիջի մուտք ՝ գլխի կամ ոտքերի հատվածից
- Արտաքին մակերևույթը կայուն է ախտահանող նյութերի դեմ
- Բազմաթիվ նպատակներով օգտագործվող դուրս քաշվող սեղան
- Անվտանգության նկատառումներով գործածվող պահնակներ
- Հեղուկ թթվածնի տարրայի բռնիչ
- Գործարանային երաշխիք ՝ 24 ամիս
Մատակարարվող լրակազմ ՝
- Ինֆուզիոն շտատիվ
- Հակաստատիկ ներքնակ
- 5-լիտրանոց հեղուկ թթվածնի տարրայի բռնիչ
Կարգավորումներ ՝
- Թիկնակ ՝ պնևմատիկ զսպանակի միջոցով
- Trendelenburg/հակառակ ՝ ոտքով կառավարվող հիդրավլիկ ամբարձիչի միջոցով
- Բարձրություն (բարձր-ցածր) ՝ ոտքով կառավարվող հիդրավլիկ ամբարձիչի միջոցով
Բարձրության կարգավորման տիրույթ(առանց ներքնակի)՝ 620…950 մմ
Երկայնական թեքություն (Trendelenburg) ՝ 16º
Երկայնական թեքություն (հակառակ Trendelenburg) ՝ 16º
Ընդհանուր վահանակի չափ ՝ 2145 X 785 մմ
Ներքնակի չափ ՝ 1950 X 640 X 80 մմ
Թիկնակի երկարություն ՝ 730 մմ
Թիկնակի թեքություն ՝ 0…70º
Ռենտգենի ժապավենի լայնություն ՝ 420 մմ
Անիվի չափ Ø՝ 200 մմ
Անվտանգ աշխատանքային բեռնվածություն ՝ 170 կգ
Քաշ (առանց հավելյալ պարագաների), ոչ ավել քան ՝ 125 կգ