MULTIMAT®-ը բազմաշերտ, ախտահանող գորգ է ՝ նախատեսված վիրահատական սենյակի / ինտենսիվ թերապիայի սենյակների համար։
MULTIMAT® ՝ շուկայում առկա ամենաէժան բազմաշերտ, արդյունավետ գորգն է ՝ հեշտ տեղադրմամբ և օգտագործմամբ: MULTIMAT®- ը օգտագործվում է վիրաբուժական, թերապիայի սենյակների համար , որտեղ մանրէազերծման կարիք կա։
Այս բազմաշերտ գորգերը վիրաբուժական սենյակներում վարակների տարածման կանխարգելումն ապահովող լավագույն միջոցն են հանդիսանում:
MULTIMAT®-ը բաղկացած է 30 կպչուն, պլաստիկ, բարակ շերտերից ՝ 2.40 մմ հաստությամբ։
MULTIMAT®- ը կարելի է դնել նույնիսկ դռան դրսի կողմում կամ հատուկ մշակված մետաղական շրջանակի վրա (PAL), որպեսզի հատակը լվանալու ընթացքում այն հնարավոր լինի տեղաշարժել:
Կպչուն ժապավենները նախատեսված են հեշտ տեղադրման համար (հատակին կամ շրջանակի վրա), իսկ չկպչող մասերը՝ հեշտ հանելու։
Կապույտ գույնի MULTIMAT®- ը կպչուն է՝ հատուկ հակամանրէային և հակասնկային քիմիական գործոնով (Benzoisothiazolina-3-one) : Դրա հակամանրէային գործողությունը ոչնչացնում է կեղտից և թափոններից տեղափոխված պաթոգենները (մինչև 100 միլիոն մանրէ գրամում):
Մանրէազերծվող բակտերիաները ՝
- STAPHYLOCOCCUS AUREUS
- PSEUDOMONAS
- SALMONELLA
- ESCHERICHIA COLI
- SARCINA LUTEA
Չափերը ՝ 45×115 սմ 60×115 սմ 90×115 սմ