Շարժական անզգայացման ժամանակ գործածվող սեղանիկ-սայլակ SM-K-A1-ն ապահովում է անվտանգ փոխադրումը, դեղորայքի հարմարավետ տեղադրումը/վերցնելը, հսկողության տակ գտնվող նյութերի և այլ պարագաների ապահովությունը, որոնք անհրաժեշտ են բժիշկ-պրակտիկանտներին։ Սեղանն ունի 3 գզրոցներ՝ ավտոմատ փակման գործառույթով։ Գզրոցներից մեկը կողպվում է․ այստեղ տեղադրվում են հսկողության տակ գտնվող նյութերը։ Ունի բարձր ծայրերով աշխատանքային մակերևույթ ՝ իրերի ընկնելը կանխելու համար; Ø 125 մմ պտտվող անիվներ, որոնցից երկուսն արգելակներով են; բռնակ ՝ տեղափոխման համար; կողային ճաղաշարք ՝ հավելյալ պարագաներ տեղադրելու համար։
Հաճախորդներն ունեն չժանգոտվող պողպատե կամ չժանգոտվող պողպատի փոշով պատված գզրոցների գույների լայն տեսականու ընտրության հնարավորություն։
Առանձնահատկություններ ՝
- Պատրաստված է չժանգոտվող պողպատից
- Կողպվող վերին գզրոց
- Չորս անիվներ Ø 125 մմ, որոնցից 2-ը համալրված են արգելակներով
- Ողջ արտաքին մակերևույթը դիմացկուն է քլոր չպարունակող մաքրող և ախտահանող նյութերի դեմ
- Երաշխիք ՝ 24 ամիս
- Ընդհանուր չափեր ՝ 747 X 665 X 913 մմ
- Աշխատանքային մակերևույթի չափեր (երկ․xլանք)` 606 X 566 մմ
- Բեռնվածություն ՝ 50 կգ
- Գզրոցի բեռնվածություն ՝ 10 կգ
- Գզրոցների քանակ ՝ 3
- Քաշ ՝ 45 կգ