Եզակի գործառույթ (կոնվերգենցիայի և պարալաքսի համաժամ կարգավորում)՝ բարձր որակի համար, ակնահատակի համաժամեցված պատկերներ։ Գերազանց օպտիկական արդյունք ՝ շնորհիվ լուսավորության բազմաշերտ համակարգի։ Լուսավորության ճշգրիտ ուղղահայաց հավասարեցում ՝ փայլքը նվազեցնելու համար։ Քանի որ օպտիկան տեղադրված է ալյումինե շրջանակի վրա, OMEGA500-ն ամուր է, երկարակյաց, փոշեդիմացկուն։ HC50 L գլխի ժապավենի ռեոստատի միջոցով վերահսկվում է LED , ինչպես նաև ՝ XHL Xenon հալոգենային լուսավորությունը։
- LED- կամ XHL- տեխնոլոգիա
- Ինքնատիպ համաժամեցված կարգավորում
- Փոշեդիմացկուն
- Բարձրորակ LED
- Համաժամեցված կոնվերգենցիայի և պարալաքսի կարգավորման համակարգ
- Շատ տեսաձայնագրությունների հնարավորություն
Կարգավորումների լայն տեսականի․ 46 մմ – 74 մմ միջբբային տարածություն տիրույթում, գլխի ժապավենի երկու կողմերում տեղադրված ռեոստատ, օպտիկայի միանգամայն կարգավորվող դիրք, լույսի ուղղահայաց ճառագայթների կարգավորում, մի շարք անցքեր (մեծ, միջին, փոքր) և զտիչներ (դեղին, կոբալտի կապույտ և առանց կարմիրի), որոնց շնորհիվ օգտագործումը հարմարավետ է։ Մոդուլային էլեկտրամատակարարման էքսկլյուզիվ կառուցվածք․ ըստ անհրաժեշտության կամ աշխատանքային միջավայրի ՝ էլեկտրամատակարարման աղբյուրը հեշտությամբ փոխարկվում է։
Համաժամեցված կոնվերգենցիայի և պարալաքսի կարգավորման համակարգն ապահովում է ծայրամասերի և ստերեո դիտումները։
Լուսավորության համակարգի փոխարկումը Xenon հալոգենայինից LED կատարվում է բարձրորակ LED մոդուլի և HC 50 L գլխի ժապավենի ռեոստատի միջոցով։
LED ջերմային վերահսկում. LED լուսավորության համակարգերին անհրաժեշտ է ջերմային վերահսկում ` ապրանքի երկարաժամկետ օգտագործման և կայուն աշխատանքի համար: Զգուշորեն ընտրված ջերմային-տարածող նյութերն երաշխավորում են LED-ի կայուն որակն ու արդյունավետությունը օգտագործման ողջ ընթացքում (մինչև 50.000 ժամ)։
Ալյումինե շրջանակ․ OMEGA500-ի բոլոր օպտիկական բաղադրիչ մասերն ալյումինե պատյանով են, որի շնորհիվ դիմացկուն են և կայուն։
HEINE –ն առաջարկում է 5 տարվա երաշխիք։
HEINE –ն փոխզիջման չի գնում բարձրորակ բժշկական գործիքների արտադրության հարցում։
HEINE սարքը բավարարում կամ գերազանցում է ցանկացած բժշկական միջավայրում առկա բոլոր պահանջները։
Հարմարավետ և անվտանգ. ուժեղ և ճկուն նյութերի շնորհիվ ՝ կիրառումը անվտանգ և հարմարավետ է բոլոր օգտագործողների համար:
Ավելի քան 8 ժ աշխատելու հնարավորություն ՝ mPack UNPLUGGED-ով և արագ վերալիցքավորում 2 ժ-ում։
LED լուսավորության նոր ստանդարտ ՝ օպտիմալ լույսի ինտենսիվությամբ, միատարրությամբ և գույների փոխանցմամբ, ճշգրիտ ախտորոշման համար։
Գունային ջերմաստիճան ՝ 4000 Կ, գույների փոխանցման ինդեքս ՝ (CRI) > 90, հատուկ դասիչ ՝ կարմիրի երանգների համար ( R9: > 75):
Ճշգրիտ HEINE օպտիկա․ օգտագործելով միայն օպտիկական դասի ապակի ՝ մենք OMEGA500-ի բոլոր օպտիկական բաղադրիչ մասերն արտադրում ենք այնպես, որ ապահովենք պարզ, բարձր տարլուծմամբ պատկերներ ՝ ախտորոշման վերաբերյալ մանրազնին ինֆորմացիա ստանալու համար։