Մանկաբարձական սեղան SR-01 (ծննդաբերության մահճակալ) ՝ ինքնատիպ և ապահով տեխնիկական կառուցվածքով։ Այն ունի կարգավորումների լայն սպեկտր ՝ ծննդաբերող կանանց, ինչպես նաև բուժանձնակազմի կատարյալ հարմարավետությունն ապահովելու համար։ Սեղանը հարմար է թե´ նստած, թե´կանգնած դիրքով պրոցեդուրաների համար։ Էրգոնոմիկ ներքնակը հարմարավետության մեծ զգացողություն է պարգևում ծննդաբերող կնոջը և անվտանգ է։
Սեղանի կառուցվածքն ընձեռում է հեշտ, արագ աշխատելու և հեշտորեն մաքրելու հնարավորություն։
Առանձնահատկություններ ՝
- Երեք անկախ, սահուն էլեկտրական շարժիչներ ՝ բարձրության, թիկնակի և երկայնական թիկնակի կարգավորումների համար
- Պարագաների մետաղական մասերը պատրաստված են չժանգոտվող քրոմապատ-նիկելապատ պողպատից
- Շարժական, հակաստատիկ, անթերի, ձուլված պոլիուրեթանային փրփուրից ներքնակներ ՝ պատրաստված հակաբակտերիալ ASP տեխնոլոգիայով
- Շրջանակը և սյունը պատված են ամուր կոմպոզիտային պլաստիկ ծածկույթով
- Հանվող ձեռքի բռնակները կարող են ազատ շարժվել կողային ճաղաշարքի վրա՝ հիվանդի առավելագույն հարմարավետության համար
- Շարժական գինեկոլոգիական թասը հնարավոր է ազատ շարժել կողային ճաղաշարքի վրա և ամրացնել անհրաժեշտ դիրքում
- Անվային շրջանակ ՝ Ø 100 մմ անիվներով և կենտրոնական արգելակով
Երաշխիք ՝ 24 ամիս
Մատակարարվող լրակազմ ՝
- Շարժական, երեխայի մոտ հասնող սեղան
- Գինեկոլոգիական թաս ՝ պտտվող միակցիչով
- Goepel ոտքի հենակներ ՝ շառավղային սեղմակներով – 1 զույգ
- Բարձ – 1հ
- Ձեռքի բռնակներ ՝ 1 զույգ
Բարձրության կարգավորման շարժիչ ՝ էլեկտրամեխանիկական
Թիկնակի կարգավորման շարժիչ ՝ էլեկտրամեխանիկական
Երկայնական թիկնակի (Trendelenburg/reverse-Trendelenburg) շարժիչ ՝ էլեկտրամեխանիկական
Ընդհանուր երկարություն ՝ տարածված դիրքով (երեխային հասնող սեղանի հետ միասին) շարժիչ ՝ 1850 մմ
Նստատեղի և թիկնակի լայնք ՝ 655 մմ
Նստատեղի և թիկնակի լայնքը կողային ճաղաշարքի հետ միասին ՝ 710 մմ
Շարժական, երեխայի մոտ հասնող սեղան՝ 500х530 մմ
Բարձրության կարգավորման տիրույթ ՝ 690․․․890 մմ
Շարժական, երեխայի մոտ հասնող սեղանի բարձրության կարգավորում ՝ 90 մմ
Երկայնական թիկնակ (Trendelenburg/reverse-Trendelenburg) ՝ -20º…+5º
Թիկնակի թեքության անկյունի չափ ՝ 0º…+55º
Գլխամասի թեքության անկյունի չափ (հարաբերական է թիկնակին)՝ 0º…+30º
Էլեկտրական շարժիչի լարում ՝ 24 Վ
Էլեկտրաէներգիայի լարում ՝ 220 V, 50 Hz
Էլեկտրաէներգիայի սպառում, առավելագույնը ՝ 60 Վտ
Ձեռքի հեռակառավարման վահանակ ՝ Այո
Անիվների չափ ՝ 100 մմ
Անվտանգ աշխատանքային բեռնվածություն ՝ 200 կգ
Քաշ ՝ 170 կգ