BenQ NOVEL 330T Series operating table

Ապրանքի կոդ
Գին

Բազմաֆունկցիոնալ մեխանիկական վիրահատական սեղան

Այս շարժական, մեխանիկական, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղանն ապահովում է պարզ և արդյունավետ մանիպուլյացիա վիրահատողի, C-arm ռենտգեն սարքի և սեղանի միջև ՝ միաժամանակ ապահովելով պացիենտի անվտանգությունն ու հարմարավետությունը։

Տարբեր դիրքերի համար սեղանների բարձրացումն ու իջեցումը կատարվում է հիդրավլիկ համակարգի կամ կառավարման մեխանիզմի միջոցով։

Բոլոր վիրահատությունները վերահսկվում են անեսթեզիոլոգի կողմից (գլխի հատվածի մոտ), այդպիսով խուսափելով վիրաբուժական պրոցեդուրաներին միջամտելուց։ Այս շարքի վիրահատական սեղանները շատ ծախսարդյունավետ են:

Ներկառուցված կամրջակ ՝ երիկամների համար

Ներկառուցված կամրջակն (երիկամների համար) ապահովում է ոչ ստերիլ դաշտում աշխատելու հնարավորություն, որն օգնում է խուսափել վիրաբուժական պրոցեդուրաների միջամտությունից, ստերիլ դաշտի աղտոտվածությունից։ Երիկամների կամրջակը նաև ռենտգեն-թափանցիկ է։ (Այս հատկությամբ համալրված է միայն K մոդելը)։

Ներկառուցված շարժական օրթոպեդիկ կցորդման սարք

Այս սարքը համալրված է երկակի հանգույցներով և շարժական կցորդման արմունկներով, որոնք հնարավոր են դարձնում գոտկատեղի պտույտը ՝ ցանկալի դիրքը ստանալու համար (Միայն F մոդելն է համալրված այս առանձնահատկությամբ) ։

360 ° պտույտի հնարավորություն

Սեղանի վերին մասը կարող է պտտվել 360 ° ՝ ստեղծելով հարմարավետ դիրք նստած վիրաբույժի և C-arm ռենտգեն սարքի համար։

T-տիպի չժանգոտվող պողպատյա հիմք

Այն ապահովում է վիրաբուժական թիմի հարմարավետությունը․ հեշտ է մաքրել, ախտահանել և դիմացկուն է։