Հզոր և ունիվերսալ վիրահատական սեղան
Q200 շարքը ճկուն է հիվանդի դիրքավորման համար, որքան էլ որ բարդ լինեն պրոցեդուրայի կամ պատկերավորման պահանջները: 530 մմ սեղանի սլայդի գործառույթն ավելի քան բավարար է մարմնի ամբողջական պատկերավորման համար: Բացի այդ, Q200- ն առանձնահատուկ է սեղանի վերին մասի դիրքը ֆիքսելու համակարգով, որը կարգավորում է սեղանի վերին մասի դիրքը ցանկացած անհամապատասխան շարժունակության դեպքում, ներառյալ սեղանի վերին մասի սլայդը և հնարավոր ընդհարումը, որպեսզի առավելագույնի հասցվեն աշխատանքային արդյունավետությունն ու անվտանգությունը: Բացի օգտագործման հեշտ ձևից, դիրքի հիշման գործառույթը հեշտացնում է թիմի աշխատանքը վիրահատական սենյակում։
530 մմ գերերկար սլայդ-սեղան
Q200 շարքն ունի 530 մմ գերերկար սլայդ-սեղանի գործառույթ ՝ ողջ մարմնի տեսանելիության համար։
Սեղանի դիրքի հիշման գործառույթ
Q200 շարքն ունի երկու առանձին լրակազմերի ընդհանուր դիրքի հիշման գործառույթ ՝ կրկնվող պրոցեդուրաները պարզեցնելու , վիրահատական ժամանակը նվազեցնելու և վիրաբուժական թիմի արդյունավետությանը խթանելու համար։
Երիկամների համար նախատեսված կամրջակ
Երիկամների համար նախատեսված կամրջակն ապահովում է պացիենտի գոտկատեղի արագ և հեշտ բարձրացումը (140 մմ)՝ երիկամների վիրահատության ընթացքում ռենտգեն անելու համար։
Հանվող ոտքերի հատված
Արագորեն հանվող, ամբողջական ոտքերի հատվածը նպաստում է անխոչընդոտ պերինեալ վիրահատությանը։