Բժշկական գործիքների սեղան SI-51(Mayo)-ը հեշտացնում է աշխատանքը վիրահատության ընթացքում։ Mayo սեղանը նախագծվել է վիրահատական սեղանի վրա օգտագործելու նպատակով։ Այն ունի խորը կառուցվածք ՝ վիրահատության գործիքները դնելու համար։
Սեղանի բարձրությունը կարող է կարգավորվել առանց սեղանի տեղաշարժման՝ ոտքով կառավարվող հիդրավլիկ ամբարձիչի միջոցով, ինչպես նաև սեղան-սկուտեղը հորիզոնական դիրքով հնարավոր է շրջել յուրաքանչյուր ուղղությամբ։
Սեղան-սկուտեղը պատրաստված է չժանգոտվող պողպատից, աշխատանքային մակերևույթը բարձր եզրերով է`սեղանից օբյեկտների ընկնելը կանխելու համար:
Սեղանի հիմքը համալրված է հակաստատիկ պտտվող Ø 80 մմ անիվներից, որոնցից երկուսն արգելակներով են։
Առանձնահատկություններ ՝
- Չժանգոտվող պողպատյա կառուցվածք
- Սեղան-սկուտեղ ՝ բարձր եզրերով
- Ողջ բաց մակերևույթը դիմացկուն է քլոր չպարունակող մաքրող և ախտահանող նյութերի դեմ
- Գործարանային երաշխիք ՝ 24 ամիս
Երկարություն ՝ 800 մմ
Լայնություն ՝ 515 մմ
Բարձրություն ՝ 1245 մմ
Բարձրության կարգավորման տիրույթ ՝ 850․․․1250 մմ
Սկուտեղի չափ (Լայնք x երկ.)` 700×500 մմ
Սկուտեղի շարժում (ձախ/աջ)՝ 35º/35º
Բեռնվածություն ՝ 10 կգ
Քաշ ՝ 24 կգ