HEINE DELTA 20T Dermatoscope

Ապրանքի կոդ
Գին

Բյուրեղյա մաքուր, բարձր տարլուծմամբ պատկերներ ՝ բարձրորակ աքրոմատիկ (գունազերծ) օպտիկական համակարգի շնորհիվ։ 10 –ից մինչև  16× խոշորացում

  • Փոխարկման գործառույթ ՝ բևեռացված և ոչ բևեռացված լուսավորության ռեժիմի միացման համար
  • Առանց փայլի և արտացոլանքի դիտման հնարավորություն
  • LED HEINE կամ LEDHQ

Բյուրեղյա մաքուր, բարձր տարլուծմամբ պատկերներ ՝ բարձրորակ աքրոմատիկ (գունազերծ) օպտիկական համակարգի շնորհիվ։ 10 –ից մինչև  16× խոշորացում ՝ նույնիսկ ամենափոքր կառուցվածքների մանրազնին դիտման համար։

Փոխարկման գործառույթ ՝ բևեռացված և ոչ բևեռացված լուսավորության ռեժիմի միացման համար (կոճակի սեղմամբ)։ Շփվող թիթեղների փոխանակման անհրաժեշտություն չկա։ Հավելյալ ախտորոշիչ գործառույթն ապահովում է <<առկայծող ազդանշանների>> հայտնաբերումը բյուրեղային կառուցվածքների և միլիայի (էպիդերոիդ կիստաների) զննման ժամանակ։

Բևեռացման շնորհիվ այն ունի առանց փայլի և արտացոլանքի դիտման հնարավորություն ՝ (նույնիսկ առանց ընկղմվող հեղուկի) ՝ արագ և ճկուն աշխատանքի համար։

Ընդամենը մեկ ձեռքով անհատական կենտրոնացման հնարավորություն, ուղղման տիրույթը մոտավորապես ՝ –6 –ից  +6 դիօպտրա։

HEINE- ն սահմանել է նոր ստանդարտ, որը պնդում է, որ միայն լավագույններն են բավարար չափով լավը ՝ սկսած նյութերի ընտրությունից մինչև վերամշակում, լույսի ինտենսիվությունից և ջերմային կառավարումից մինչև հնարավորինս բարձր գույների հաղորդման ցուցիչ: Ահա թե ինչ մենք նկատի ունենք LED HEINE Quality կամ LEDHQ ասելով:

DELTA 20T-ն ունի նաև թվային փաստաթղթավորման հնարավորություն ՝ օգտագործելով HEINE թվային տեսախցիկի ոսպնյակային համակարգը։ Dermatoscope-ը առանց որևէ խնդրի կարող է միանալ հիմնական բրենդների SLR (միաոսպնյակ) տեսախցիկներին։

Catalogue Number: K-010.28.388

More details

DELTA 20T Dermatoscope with contact plate with scale, BETA 4 USB rechargeable handle with USB cord and plug-in power supply, without hard case