Ազատություն մալուխներից
Նախատեսված աշխատանքային ժամանակը խոշորացույց-լույս 2-ի, MicroLight 2-ի դեպքում․ 9 ժ ամենօրյա պրակտիկ օգտագործման համար, 4ժ շարունակական աշխատանքի դեպքում։
Նախատեսված աշխատանքային ժամանակը SIGMA 250-ի համար․ 11 ժ շարունակական աշխատանքի դեպքում։
Լիցքավորման տևողությունը ՝ 4 ժ։
Լիցքավորման կարգավիճակի ազդանշան։ Մարտկոցում մնացած էներգիայի ցուցադրում երեք LED- երի օգնությամբ: Վերջին LED-ի առկայծումը հուշում է, որ անհապաղ լիցքավորման կարիք կա։
Լույսի ինտենսիվության սահուն վերահսկում․ պայծառության օպտիմալ կարգաբերումը 100 % և 3 %-ների միջև նվազեցնում է ռեֆլեքսները։
USB մալուխ ՝ E4-USB միացքով, հաստատված բժշկական կիրառման համար:
Ինտեգրված գալվանական տարանջատման մոդուլը պաշտպանում է մարտկոցը և օգտագործողին թերի էլեկտրամատակարարման հետևանքներից, այդպիսով կանխելով էլեկտրական հոսանքի ողջ հոսքի փոխանցումը անմիջապես պատյանին: Նախընտրելի է օգտագործել plug-in(միացումով) էլեկտրամատակարարումը:
Պարզ մաքրում: Փակ պատյան, կողքերի մասում չկա ոչ մի կարատեղ:
Կոմպակտ և թեթև․ ընդամենը 95 գ քաշով, 44 x 23 x 101 մմ չափերով, էլեկտրաէներգիայի աղբյուրը հեշտորեն հավաքվում է։
Նորույթ․ mPack mini գոտու սեղմակ ՝ էլեկտրաէներգիայի աղբյուրը գոտուն կամ գոտկատեղին ամրացնելու համար։
Li-ion տեխնոլոգիա․ մտահոգվելու կարիք չկա լիցքավորման մակարդակի կամ մարտկոցի վիճակի մասին:
Ներկառուցված վերալիցքավորվող մարտկոց․ կարող է փոխանակվել պաշտոնական մատակարարների կողմից։
- Կոմպակտ և թեթև
- Լիցքավորման տևողություն ՝ 4 ժ
- Լույսի ինտենսիվության սահուն վերահսկում
Accessories for HEINE® mPack mini
USB cord with E4-USB plug-in transformer
X-000.99.303
E4-USB Medical approved plug-in power supply for USB cord
X-000.99.305
mPack mini Belt Clip
X-000.99.006